Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 3 մարզիկ վաստակավոր վարպետի կոչում ստացավ

Սպորտ
a1kocum-6.10.

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանը եւ սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Մարզիկներին այդ բարձր կոչումը շնորհեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Նա եւս մեկ անգամ շնորհավորեց մարզիկներին բարձր արդյունքներ ցույց տալու համար։