Արթուր Դավթյանը 13-րդն է աշխարհի մարմնամարզիկների մեջ
Մոնրեալում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում կայացավ տղամարդկանց բազմամարտի եզրափակիչ փուլը:
Մրցումներին մասնակցող Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյան 24 մասնակիցների մեջ զբաղեցրեց 13-րդ տեղը՝ վաստակելով 82.332 միավոր:
Մեր մարզիկը հաջող մեկնարկեց եզրափակիչ փուլը՝ օղակներում ցույց տալով 4-րդ արդյունքը: Այնուհետեւ նա հենացատկում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ լավ հայտ ներկայացրեց բարձր տեղ զբաղեցնելու համար: Ավաղ, մյուս չորս վարժություններում (զուգափայտ, պտտաձող, օղակներ, ազատ վարժություն) նա ցածր արդյունքներ ցույց տվեց եւ զիջեց դիրքերը:
Բազմամարտում աշխարհի չեմպիոն եւ մրցանակակիր դարձան Ասիայի ներկայացուցիչները: Առաջին երկու տեղերը զբաղեցրին չինացի մարմնամարզիկները՝ համապատասխանաբար Ռուո Տեն Քսյաոն եւ Չաո Պան Լին: Բրոնզե մեդալը բաժին հասավ ճապոնացի Կենզո Շիրաիին:
[caption id="attachment_1571655" align="alignnone" width="650"] 47th Artistic Gymnastics World Championships 2017 MONTREAL (CAN)
October 2 - 8, 2017[/caption]