Հայաստանի ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի Մ20 եւ Մ23 առաջնությանը
Ծանրամարտի Հայաստանի մինչեւ 20 եւ 23 տարեկան տղաների ու աղջիկների հավաքականները կմասնակցեն հոկտեմբերի 15-21-ը Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, այդ մրցաշարում հանդես կգան մեր հետեւյալ մարզիկ-մարզուհիները: Աղջիկներ, 20 տարեկաններ. 75 կգ՝ Սոնա Պողոսյան, +90 կգ՝ Արփինե Դալալյան: Աղջիկներ, 23 տարեկաններ. 58 կգ՝ Իզաբելլա Յայլյան, 90 կգ՝ Տաթևիկ Հակոբյան: Տղաներ, 20 տարեկաններ. 69 կգ՝ Հրայր Հովհաննիսյան, 85 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան եւ Կարեն Ավագյան, 105 կգ՝ Սամվել Գասպարյան, +105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան: Տղաներ, 23 տարեկաններ. 77 կգ՝ Ժորժ Եղիկյան, 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Մկրտիչ Մկրտչյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան: Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը 2016 թվականի օլիմպիական խաղերի փոխչեմպիոններն են: