Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում աջակցում է Ադրբեջանի թեկնածուին

Քաղաքականություն
images

Մոսկվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում աջակցում է Ադրբեջանի թեկնածու Փոլադ Բյուլբուլօղլուն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը: «Երկուշաբթի տեղի կունենան ընտրություններ, ամենայն հավանականությամբ, մի քանի փուլ կլինի», - ասել է նա: «Մենք նախապատվությունը տալիս ենք Ադրբեջանին, իսկ հետո ըստ իրավիճակի կնայենք»: «Մենք հանդիպել ենք բոլորի հետ (թեկնածուների), գրեթե բոլորը եկել էին Մոսկվա», - նշել է նա: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան պաշտոնավարում է երկրորդ ժամկետով, նրա մանդատը այս տարի է լրանում: Կազմակերպության նոր ղեկավարի ընտրությունը տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում: Պաշտոնապես առաջադրվել են 8 թեկնածուներ` Ադրբեջանից, Վիետնամից, Եգիպտոսից, Իրաքից, Կատարից, Չինաստանից, Լիբանանից եւ Ֆրանսիայից: