Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախից նամակ՝ ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատին

Պաշտոնական
ASO0534-Edit

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 4-ին շնորհակալական նամակ է ուղարկել ԱՄՆ Միչիգան նահանգի սենատոր Դավիդ Կնեզեկին՝ սեպտեմբերի 28-ին Սենատում Արցախի անկախությունը ճանաչող թիվ 99 բանաձևի նախաձեռնման կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասվում է. «Միչիգանի Սենատի կողմից ազատ ու անկախ Արցախի Հանրապետությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարևոր քայլ է մեր երիտասարդ ժողովրդավարության հանդեպ միջազգային աջակցության առումով: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության ճանաչումը և նրա միջազգային ներգրավվածությունը լրացուցիչ խթան կհանդիսանան Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման ու վերջնական խաղաղության հաստատման համար»: Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել նաև Միչիգանի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Լարա Ներսիսյանին՝ ԱՀ անկախությունը սատարող բանաձևի ընդունման գործում ունեցած ավանդի համար:   Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայություն