Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի գործը կիսում են, որ իշխանություններին հարմար դատավճիռ ստանան» (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer

Փաստաբան Երվանդ Վարոսյանին պարզ չէ, թե ինչ սկզբունքով է կատարվում  «Սասնա ծռեր» խմբի անդամների գործի բաժանումը.  «Ես չգիտեմ՝ ոնց են մտածել, ենթադրում եմ, որ մտածել են, թե Արտուշ Գաբրիելյանն ավելի հեշտ ո՞ր մասին յոլա կտանի , ուրիշ սկզբունք չկա»,- ասաց նա: Գործերի  բաժանման ոչ մի տրամաբանություն չի տեսնում նաեւ Արայիկ Պապիկյանը  եւ  հիշում՝ սկզբից  փաստաբանները միջնորդություն էին  ներկայացրել մեկ վարույթում քննել գործը, սակայն դատավորը մերժել էր. «Հիմա տրոհման ճանապարհով են գնում: Կարող եմ ենթադրել, որ տրոհման եղանակներից մեկն այն է, որ մեր ուժերը ջլատեն: Սա ողջամիտ չէ, մանկամտություն է այսպիսի կարծիք ունենալը»։ Գործը 3 մասի բաժանելը  Հելսինկյան  ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը համարում է ակնհայտորեն անարդյունավետ. «Մի գործը անելու ենք 150 անգամ: Կարծում եմ, որ գործերից մեկով իշխանությունների համար հարմար դատավճիռ կստանան եւ այդ դատավճիռը կօգտագործեն մյուս գործերով»:   Փաստաբանը ենթադրում է, որ  ի սկզբանե այլ ուղղությամբ էին որոշել իրականացնել այս դատաքննությունը, բայց  չհաջողվեց։ Դատական նիստերի ժամանակացույցը կհրապարակվի ավելի ուշ։