Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՕԿ-ը հնարավոր է հրաժարվի օլիմպիական ավաններից

Սպորտ
sport-olympiada-4.10.

Օլիմպիական ավանները, որտեղ մարզիկներն ապրում են ամառային եւ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, հնարավոր է պատմության գիրկն անցնեն: Միջազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է կրճատել օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը, այդ իսկ պատճառով այն հնարավոր է հրաժարվի օլիմպիական ավաններից, եւ ամեն մի երկրին ինքնուրույն հնարավորություն տալ գտնելու իր մնալու վայրը: ՄՕԿ-ը այդ կապակցությամբ նամակներ է ուղարկել 28 խոշոր երկրների ազգային օլիմպիական կոմիտեներին եւ ցանկանում է պարզել նրանց վերաբերմունքն այդ հարցում: Ինչպես տեղեկացնում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը, 2024 թվականի օլիմպիական խաղերի անցկացման համար հայտ ներկայացրած 6 երկրներից 4-ը հրաժարվել են լոկ ֆինանսական մեծ ծախսերի պատճառով: Ի վերջո խաղերը վստահվել է Փարիզին, որն այդ տարի նշելու է իր մոտ օլիմպիական խաղեր անցկացնելու 100-ամյակը: Ի դեպ, 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի անցկացման ծախսերն արդեն կազմում են մոտ 16 մլրդ դոլար, ինչը վեց անգամ շատ է նախնական հաշվարկից: