«97-98-ին էլ ՌԴ և ՀՀ ԶՈՒ միացյալ խմբավորում գործել է, բայց՝ գաղտնի» (տեսանյութ)
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ մի բացահատում արեց։ Հարցեին, թե որ դեպքերում կարող են ՌԴ Զինված ուժերը մտնել ՀՀ տարածք, Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ ՌԴ և ՀՀ զինված ուժերի միացյալ խմբավորում գործել է, բայց՝ գաղտնի, ավելի կոնկրետ՝ 97-98-ին իրավական ակտ է եղել. «Այդ հարցը պետք է բարձրացնել այն անձանց, ովքեր ժամանակին նման հույժ գաղտնի կարգադրություն են ստորագրել: Համենայնդեպս, այդ ժամանակ դեռ «Իրավական ակտերի մասին» օրենքը ընդունված չի եղել: Դա մտահոգության առարկա է իսկապես: Բոլոր դեպքերում փաստ է, որ ժամանակին նման միացյալ խմբավորում կազմավորվել է, եղել են համապատասխան փաստաթղթեր: Իրավաբանական ուժի տեսակետից կարող ենք մտահոգություն հայտնել, թե ինչու է ժամանակին այդ տարբերակով դա եղել»: