Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Լեւանդովսկի. «Հայաստանի հավաքականում միայն Մխիթարյանը չէ վտանգավոր»

Սպորտ
a1lehastan-1

Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լեւանդովսկին աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային թիմի հետ խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին: «Մենք պատրաստվելու քիչ ժամանակ ունենք, ուստի առաջիկա խաղում պետք է ապավինենք մեր տակտիկայի եւ մտավոր կարողությունների վրա: Հայաստանի հետ խաղն ինձ հիշեցնում է անցած ընտրական փուլի Վրաստանի հետ հանդիպումը, որում մենք 4:0 հաշվով խոշոր հաղթանակ տարանք, սակայն դա այնքան էլ հեշտ չտրվեց մեզ», - ասել է 29-ամյա ֆուտբոլիստը: Ռոբերտ Լեւանդովսկին խոսել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Դորտմունդի «Բորուսիայում» հանդես գալու շնորհիվ ես լավ ծանոթ եմ, թե ինչի է ընդունակ Մխիթարյանը: Նա վտանգավոր է ցանկացած մրցակցի համար: Սակայն Վարշավայում Հայաստանի հավաքականը հանդես եկավ առանց նրա, եւ վատ տպավորություն չթողեց: Մյուս ֆուտբոլիստները նույնպես կարողանում են պայքար մղել, խնդիրներ ստեղծել մրցակիցների համար: Սակայն մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, հաղթանակ տոնենք եւ վերջակետ դնենք այս ընտրական փուլում», - ասել է Լեհաստանի հավաքականի թիվ երկրորդ ռմբարկուն, որն ազգային թիմի կազմում խփել է 47 գոլ: