Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը

Սպորտ
877d2c9377d111010ef337ef2bf2567d

Շախմատի Եվրոպայի ֆեդերացիան հրապարակել է 2017 թվականի Եվրոպայի թիմային առաջնության մասնակիցների վերջնական կազմը: Տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն 39 ազգային թիմ: Հայաստանի հավաքականն իր վարկանիշով զբաղեցնում է 6-րդ տեղը: Մեր ընտրանին հանդես կգա այսպիսի կազմով՝ Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Հովհաննես Գաբուզյան (մարզիչ՝ Արշակ Պետրոսյան): Կանանց առաջնությունում հայտ են ներկայացրել 32 հավաքական: Հայաստանի ընտրանին, որը հանդես կգա Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գեւորգյան (մարզիչ՝ Արթուր Չիբուխչյան) կազմով, նախնական վարկանիշով 11-րդն է մասնակիցների մեջ: Այս տարվա Եվրոպայի թիմային առաջնությունը կկայանա հոկտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 6-ը, հունական Կրետե կղզու Հերսոնիսոս քաղաքում: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Առաջնության հաղթող թիմը կպարգեւատրվի ոսկե մեդալներով, իսկ երկրի ֆեդերացիան՝ 5000 եվրոյով: 2-3-րդ տեղերը գրաված թիմերը կստանան համապատասխանաբար արծաթե ու բրոնզե պարգեւներ, իսկ ֆեդերացիաները՝ 3000 ու 2000 եվրո: