A
A
Արթուր Դավթյանը առայժմ 3-րդն է մարմնամարզության աշխարհի առաջնությունում
Հայաստանի մարմնամարզիկները հաջող սկսեցին ելույթները Կանադայի Մոնրեալ քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում: Մրցումային առաջին օրը Հարություն Մերդինյանը նժույգաթափերում ցույց տվեց 2-րդ, իսկ Արթուր Դավթյանը՝ 4-րդ արդյունքը: Օղակների որակավորման մրցումներում Վահագն Դավթյանը զբաղեցրեց 4-րդ, իսկ Արթուր Դավթյանը՝ 7-րդ տեղը: Բազմամարտում հանդես եկող Արթուր Դավթյանը մրցումային առաջին օրն ավարտեց 3-րդ տեղում՝ զիջելով միայն կուբացի Մանրիկե Լարդոյին եւ ուկրաինացի Օլեգ Վերնիաեւին: Այդպիսով, մեր բոլոր մարմնամարզիկներն էլ կշարունակեն մեդալների համար պայքարը: