Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչեւ 21 տարեկանների ՀՀ հավաքականը հաղթեց Ջիբրալթարի թիմին (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-21-2.10

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն այսօր հերթական խաղն անցկացրեց Եվրոպայի 2019 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում: Մեր այդ տարիքային հավաքականը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց Ջիբրալթարի երիտասարդական թիմին: Խաղը չնայած անցավ մեր ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ, սակայն ավարտվեց նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակով: Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց Պետրոս Ավետիսյանը, ընդ որում 11մ հարվածով: Հայաստանի երիտասարդական հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշարում, վաստակեց 7 միավոր եւ կրկին գլխավորեց ընտրական 7-րդ խմբի աղյուսակը: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 10-ին, Ավստրիայի երիտասարդականի հետ: Հանդիպումը դարձյալ տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: