Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատալոնիայի անկախության հանրաքվեն անօրինական է. Եվրահանձնաժողով

Քաղաքականություն
eu

Եվրահանձնաժողովը անօրինական է համարել կիրակի Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեն, որն ուղեկցվել էր Մադրիդի իշխանությունների կողմից ճնշումներով։ «Անցկացված հանրաքվեն հակասում է Իսպանիայի սահմանադրությանը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինիսը Բրյուսելում։ Եվրահանձնաժողովը գտնում է, որ Կատալոնիայի անկախության հարցը Իսպանիայի ներքին գործն է, որը պետք է որոշվի Իսպանիայի Սահմանադրությանը համահունչ։ Եվրահանձնաժողովը նաև քննադատել է բռնությունները, որ իրականացվել է ժողովրդի նկատմամբ։