Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Լեհաստան խաղի մրցավարները հայտնի են

Սպորտ
a1hajastan-lehastan-29.09.

Հոկտեմբերի 5-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018թ աշխարհի առաջնության Հայաստան - Լեհաստան ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Նրան կօգնեն Մատեյ Ժունիչը եւ Մանուել Վիդալին: Հանդիպման 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Դամիր Սկոմինան: 37-ամյա Մատեյ Յուգը ՖԻՖԱ-ի մրցավար է 2007 թվականից: Աշխարհի 2018թ առաջնության ընտրական այս փուլում նա արդեն վարել է երկու խաղ՝ Չեխիա – Ադրբեջան եւ Բելառուս – Բուլղարիա հանդիպումները: Դրանց ընթացքում սլովենցի խաղավարը մեկ անգամ նշանակել է 11մ հարված եւ 8 անգամ զգուշացրել ֆուտբոլիստներին: