A
A
Իվան Դանիլյանցը գլխավորեց «Ռուբինի» ակադեմիան
Կազանի «Ռուբինի» ավագ մարզիչ, հայազգի մասնագետ Իվան Դանիլյանցը, նշանակվել է կազանյան ակումբի ֆուտբոլային ակադեմիայի տնօրեն: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իվան Դանիլյանցը 2009-2013թթ եղել էր «Ռուբինի» մանկապատանեկան դպրոցի տնօրենը, սակայն հետո ընդգրկվել էր Կուրբան Բերդիեւի մարզչական շտաբում եւ աշխատել նախ «Ռուբինի», ապա «Ռոստովի» առաջին թիմերում: Այս տարվա հունիսից նա կազանյան ակումբում կատարում էր ավագ մարզչի պարտականությունները: