A
A
Փոփոխություններ ՀՀ առաջնության եւ գավաթի խաղարկության խաղացանկերում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը, Հայաստանի 1-ին խմբի առաջնության եւ Գավաթի խաղարկության խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ: Այդ մասին նշում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Էրեբունի» - «Ավան Ակադեմիա» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 3-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ մարզադաշտում: Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ «Ավան Ակադեմիա» - «Գանձասար-Կապան» պատասխան խաղը տեղափոխվել է եւ կայանալու է հոկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին: