Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Ռոստոմյանը համեմատել է Հայաստանի բասկետբոլն ու ֆուտբոլը (տեսանյութ)

Սպորտ
unnamed116

Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայկական սպորտի զարգացումն չի պատկերացնում առանց Գագիկ Ծառուկյանի գումարների: «Ես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարն եմ եւ ավելի շատ եմ տեղեկացված: Եթե հաշվենք անցած երկու-երեք տարիների կտրվածքով, ապա ՀԱՕԿ նախագահը մոտ 70 մլն դոլար ներդրումներ է՝ կատարել սպորտային ենթակառուցվածքներում», - այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին ասաց հայկական սպորտի թիվ մեկ չինովնիկը: Ավելին, նա ավելացրեց, որ խաղային մարզաձեւերը Հայաստանում առաջընթաց կապրեն միայն Գագիկ Ծառուկյանի ներդրումների դեպքում: Հրաչյա Ռոստոմյանը դրա համար օրինակ բերեց բասկետբոլն ու ֆուտբոլը: «Բասկետբոլն այս տարի արդյունքներ ցույց տվեց զուտ այն պատճառով, որովհետեւ համադրվեցին խաղային ձեւերի զարգացման բոլոր կետերը՝ ուշադրությունը, սրտացավ մոտեցումը եւ պրոֆեսիոնալների համալրումը: Մենք երբեւէ ինտերնետով մարզիչ չենք ընտրել, իսկ խաղային մարզաձեւերի զարգացման գլխավոր պայմաններից մեկը, բացի ֆինանսներից, մարզչի ընտրությունն է: Եթե մենք ուզում ենք առաջ գնալ, ապա պետք է հրավիրենք բարձրակարգ մարզիչներ: Միակ հարցը, որտեղ չպետք է խնայենք գումարներ, դա հենց պրոֆեսիոնալ մարզիչներ հրավիրելիս է», - ասաց սպորտի նախարարը, որը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը: