Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ Կոնգրեսում կարող են Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Քաղաքականություն
240d0112ee5883228fc6d52aaa03cdea

Ամերիկայի ձայն Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հաստատում: «Ադրբեջանի իշխանությունը շարունակում է բռնություններ կիրառել, քաղաքական նկատառումներով քրեական մեղադրանքներ ներկայացնել, առեւանգել եւ այլ կերպ փորձել լռեցնել մարդու իրավունքների պաշտպաններին, անկախ լրագրողներին եւ կրոնական առաջնորդներին: Մեր երկրների միջեւ ակնհայտորեն առկա են կարեւոր անվտանգության եւ տնտեսական կապեր, այնուամենայնիվ, նման խախտումները չեն կարող անտեսվել», - նշել է կոնգրեսական Սմիթը: Օրենքը նախատեսում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգներն առաջնահերթությունը տալու է մարդու իրավունքների եւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը: Նշված իրավունքներն ու ազատությունները խախտող Ադրբեջանի իշխանավորների նկատմամբ օրենքը նախատեսում է «Մագնիցկու ցուցակի» օրինակով պատժամիջոցների կիրառում: Օրենքը նաեւ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել հետապնդումները ժողովրդավար կառավարության կողմնակիցների նկատմամբ: «Գլոբալ Մագնիցկու Ակտը ճանապարհ է հարթել դեպի նոր ժամանակաշրջան, որտեղ Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել մարդու իրավունքները», -նշել է Քրիս Սմիթը: Նա մասնավորապես առաջարկում է որպես պատժամիջոց Միացյալ Նահանգներ մուտքի իրավունքի արգելումը եւ ադրբեջանցի պաշտոնյաների հաշիվների սառեցումը: