Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐՏԻ 25-ին ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

Մարզեր

Հայաստանում սպասվող ընտրությունները Արմավիրում մեկնարկում են ավելի շուտ: Արմավիրցիները մարտի 25-ին ընտրելու են Արմավիր քաղաքային համայնքի ղեկավարին:

Թեկնածուների առաջադրումը սկսվել էր փետրվարի 23-ից եւ ավարտվեց փետրվարի 28-ին ժամը 18-ին: Արմավիրի քաղաքապետի առաջադրված թեկնածուները երկուսն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, 1961 թվականին ծնված Ռուբեն Խաչիկի Խլղաթյանը եւ Բարգավաճ Հայաստան Կուսակցության անդամ, 1962 թվականին ծնված Արայիկ Ռազմիկի Աղաբաբյանը:

Առաջադրված թեկնածուների գրանցումը տեղի կունենա փետրվարի 28-ից մինչեւ մարտի 5-ը ժամը 18-ը: Թեկնածուների նախընտրական քարոզարշավը կսկսվի մարտի 6-ից եւ կավարտվի մարտի 23-ին: Իսկ մինչ ընտրությունների օրը արմավիրցիներին կոչ է արվում այցելել ընտրատեղամասեր եւ ստուգել ընտրացուցակներում իրենց անունների առկայությունը:

ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՄՈՏ

Արմավիրի մարզպեստ Աշոտ Ղահրամանյանը վերջին շրջանում ակտիվ այցելություններ է կազմակերպում իր ղեկավարած մարզի գյուղական համայնքներ: Մարզպետի հերթական հանդիպումներն այս շաբաթ կայացել են Էջմիածնի տարածաշրջանի Այգեշատ, Դաշտ, Շահումյան եւ Մրգաստան համայնքների բնակչության հետ:

Այցելության նպատակն է ծանոթանալ գյուղացուն հուզող ամենատարբեր խնդիրներին, դրանք բարձրացնել համապատասխան ատյաններում եւ ըստ այդմ՝ մարզի կտրվածքով, կազմակերպել համաատասխան աշխատանքներ, որոնք հանարավորություն կտան լուծել գյուղական համայքներում առկա խնդիրները: Մարզպետի այցելած բոլոր համայնքներում խնդիրները գրեթե նույնն են՝ սկսում են կրթության բնագավատռից եւ ավարտվում գյուղատնտեսության ոլորտով: յուղացիները հատկապես բողոքեցին թունաքիմիկատների որակից, իսկ մարզպետը տեղեկացրեց, որ արդեն բանակցություններ է տարվել Կրասնոդարի երկրամասի թունաքիմկատ արտադրող գործարանների հետ եւ հավանականություն կա, որ այս տարի անորակ թունաքիմիկատների խնդիրը Արմավիրի մարզում կլուծվի: Մարզպետ-քաղաքացիներ հանդիպման ժամանակ բարձրացվեց նաեւ աշխատավարձերի պարտքերի հարցը: Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ աշխատավարձերի պարտքների առումով ուսումնասիրություններից հետո բոլոր պարտքերը առաջիկայում` շատ շուտ կմարվեն: Նմանատիպ շուտափույթ լուծում մարզպետը խոստացավ նաեւ այլ խնդիրների համար: