Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևան Օփեն» միջազգային մրցաշարում կրկին երկիշխանություն է

Սպորտ
a1erevan-open-1

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվող «Երևան Օփեն» միջազգային մրցաշարում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Ութ առաջատարներից առավել հաջող հանդես եկան գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը եւ միջազգային վարպետ Արման Միքայելյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Հրանտ Մելքումյանին եւ Իվան Ռոզումին: Նրանք վաստակեցին 6-ական միավոր եւ կրկին գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Այսօր նախատեսված 8-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սեւերով կհանդիպի Տիգրան Լ. Պետրոսյանի հետ, իսկ Արման Միքայելյանը ուժերը կչափի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, որը 4 անընդմեջ հաղթանակ է տարել եւ ընդհուպ մոտեցել առաջատարներին: Մարզական առումով կարեւոր նշանակություն ունեն նաեւ Մ.Ամին Տաբատաբաեի – Արման Փաշիկյան, Հովհաննես Գաբուզյան – Ալեքսեյ Կիսլինսկի եւ Օլեգ Կորնեեւ – Ասլան Այտբաեւ պարտիաները: Այս շախմատիստները առաջատարներից հետ են մնում ընդամենը կես միավորով: