Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե միջազգային ներդրողները ռիսկեր տեսնեին, չէին շարունակի աշխատել». նախարար (տեսանյութ)

Տնտեսություն
vardan-aramyan1

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով մեկ տարվա աշխատանքի ամփոփումը, նշեց` կայուն հեռանկարով միջազգային ռեյտինգ ունենք, որի վրա չի ազդել անգամ 2014-15թթ. ճգնաժամային տարիների` պետական պարտքի 13 տոկոսանոց աճը. «Եթե միջազգային ներդրողները տեսնեին մեր հարկաբյուջետային քաղաքականության մեջ ռիսկեր, ապա չէին շարունակի աշխատել»: Ըստ նրա, որպես ոսկե կանոն` պետք է մակրոտնտեսական իրավիճակը կայուն պահենք. «Դա նվազագույն պայմանն է տնտեսական զարգացման համար։ Եթե դա չլինի, այն կհակազդի ներդրումներին։ Ներքին պարտքի շուկան կարեւոր է, քանի որ այն ուղենշային գներն է սահմանում։ Ներքին պարտքն այս պահին կազմում է 523 մլրդ դրամ։ Ամեն ինչ անում ենք, որ դա 8-10 տարվա շրջանակներում մնա։ Այս տարի մենք թողարկեցինք 30 տարիանոց պարտատոմսեր։ Սա աննախադեպ էր, քանի որ այն առանց տոկոսադրույքների բարձրացման էր եւ նախկին Խորհրդային միության երկրներում նման բան չի եղել դեռ»: Ըստ նրա` կարճաժամկետ պարտատոմսերը ձեռնտու չեն, քանի որ լիկվիդայնեցման խնդիր կարող ենք ունենալ։  Նախարարն ընդգծեց, որ կրկնակի հարկումը բացառող 46 պայմանագիր ունենք այս պահին, որոնցից վերջինը Իսրայելի հետ էր. «Մինչեւ տարեվերջ նման պայմանագրեր կկնքվեն Կիրգիզիայի եւ Ուզբեկստանի հետ , իսկ մինչեւ 2022թ. նման պայմանագրերի թիվը կավելանա 8-ով»: Ինչ վերաբերում է ԱՄՆ հետ կրկնակի հարկման պայմանագրի ձեռքբերմանը, ապա, Վարդան Արամյանի խոսքով, այս պահին բանակցություններ ու քննարկումներ են ընթանում։ Նախարար Արամյանն առանձնացրեց գույքահարկի ռեֆորմը, որը երկու փուլով է իրականացվելու` անշարժ գույքի գները  2-րդ փուլով գրեթե նույնականացնելու են շուկայականին. «Պարապուրդի մատնված գույքերի հարցն ենք այսպիսով լուծելու, որոնք կարող են պոտենցիալ տնտեսական զարգացման հարց լուծել, սակայն նվազագույն գույքահարկի պատճառով խնդիր են առաջացնում։ Կսկսենք Երեւանից։ Այնպես պետք է անենք, որպեսզի սոցիալական խնդիրներ հանկարծ չառաջացնենք` միջին խավը չպետք է ունենա հարկային բեռի աճ։ Խոսքը վերսբերում է բարձրարժեք գույքերի սեփականատերերին»:  Հիմնական ձեռքբերումներից մեկը նա նաեւ համարեց գնումների ոլորտում խնայողությունները. «Գնումների 70 տոկոսը ընդհանուր սկզբունքներով պետք է բաշխենք, ինչպես արվում է բյուջեի մյուս ծախսերի դեպքում»։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա օգոստոսի տվյալներով՝ մրգի գինը բարձրացել է 11 տոսկով, բանջարեղենինը` ոչ։  Ի դեպ, նախարարի վստահեցմամբ` այս տարվա բյուջեով նախատեսված 3.2 տոկոսանոց տնտեսական աճից ավելին կունենանք՝ տարեվերջին կգրանցվի 4.3 իրական տնտեսական աճ։