Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» սեփական դաշտում առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ (տեսանյութ)

Սպորտ
a1gandzasar

Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի առաջին հանդիպումը:   Կապանի «Գանձասար-Կապանը» Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Փյունիկին»: Խաղի հաշիվը 45-րդ րոպեին բացեց տանտերերի խաղացող Վասպուրակ Մինասյանը: Երկրորդ կեսի 53-րդ րոպեին Գեղամ Հարությունյանը երկրորդ անգամ գրավեց փյունիկցիների դարպասը, իսկ տասը րոպե անց Ալեքս Ջունիորը եռապատկեց հաշիվը: Հանդիպման վերջին րոպեին փյունիկցի Նարեկ Ասլանյանը հեռահար հարվածով խփեց միակ պատասխան գնդակը՝ 3:1:   «Գանձասար-Կապանը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում, վաստակեց 8 միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական: «Փյունիկը», հակառակը, չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում եւ այժմ 5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:   Տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին, քանի որ սեպտեմբերի 24-ին նշանակված է Հայաստանի սուպերգավաթի «Ալաշկերտ» - «Շիրակ» խաղը: