Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարոն Նախագահ. ինչի բանի տեղ չեք դնում (տեսանյութ)

Հասարակություն
TPO4A6lS1SY

Այսօր, «Հայելի» մամուլի ակումբում «Ելք» դաշինքից ավագանու անդամ Անահիտ Բախշյանը դիմելով երկրի նախագահին՝ ասաց, որ էն որ դրսերում հպարտությամբ ասում եք՝ մեզ մոտ խոսքի ազատություն է, բայց ասողին լսող է պետք. «Պարոն նախագահ, Արմավիրի մարզպետը մեր երկրի թագավորներից մեկն է ում համար ո՛չ վարչապետ, ո՛չ նախարար՝ ինքը չի լսում ոչ մեկի, չգիտեմ ինքը ձեզ ինչքանով է ընդունում, հարգում»:  Անահիտ Բախշյանի խոսքերով՝ Արմավիրի մարզի Արտաշատ գյուղի դպրոցի պատմությունը դեռեւս անցած տարվա նոյեմբերից է սկսվում: Դպրոցի տնօրենի հավաստագրման 5 ամյա ժամկետը ավարտվելուց հետո պետք է ընտրություն լիներ, որը մինչ այսօր այդպես էլ չի կայացել եւ տիկին Բախշյանի խոսքերով՝ ակնհայտ է մարզպետի, այսպես ասած՝ ճնշող ձեռքը այդ գործընթացի վրա:  Մանրամասները՝ տեսանյութում