A
A
Տրանսպորտի նախարարությունը կտեղափոխվի նորակառույց շենք
Ավարտին է մոտենում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նորակառույց համալիրը, որը տեղակայված է Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքի համալիրում՝ ՀՀ դատախազության անմիջական հարևանությամբ: Երեկ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը շինարարների հետ շրջայց է կատարել համալիրի տարածքում: Շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ գործընթացն ավարտական փուլում է և ներքին հարդարման վերջին շինաշխատանքներն են իրականացնում: Այս տարի տրանսպորտի նախարարությունը կտեղափոխվի նորակառույց շենք: