A
A
Կարեն Ասլանյանը՝ ըմբշամարտի բանակայինների աշխարհի չեմպիոն
Կլայպեդայում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի ըմբիշները նվաճեցին առաջին երկու մեդալները: Կարեն Ասլանյանը 66 կգ քաշային կարգի ըմբիշների մրցաշարում հասավ եզրափակիչ, որտեղ 3:1 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ալեքսեյ Կիյանկինին եւ հռչակվեց բանակայինների աշխարհի չեմպիոն: 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը նույնպես մտել էր եզրափակիչ, սակայն վճռորոշ գոտեմարտում նա 1:3 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ադամ Կուրակին եւ բավարարվեց արծաթե պարգեւով: