Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, հայազգի պրոֆեսորը ՀՀ ԱԺ-ում

Պաշտոնական
IMG_6550

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, հայազգի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիին: Հանդիպմանը ներկա էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Արա Բաբլոյանը դրվատանքով է խոսել բարձրակարգ վիրաբույժի` բժշկության եւ վիրաբուժության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի մասին: Կարեւորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունը` խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է, որ Հայաստանում առաջնահերթություն են ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, կրթության եւ առողջապահության ոլորտների զարգացումը: Զրուցակիցները կարեւորել են առողջապահության ոլորտում համատեղ ծրագրերիիրականացումը, փորձի փոխանակումը: Քննարկվել են նաեւ երեխաների զարգացման եւ վերականգնողական հայաստանյան կենտրոններին առնչվող մի շարք հարցեր: