Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսը հորդորեց մերկապարանոց հայտարարություններ չանել (տեսանյութ)

Քաղաքականություն
katoxikosner-nkar

Քաղաքական գործիչներից բացի, Հայաստանի անկախության տոնի առիթով Եռաբլուր պանթեոն են այցելել բարձրագույն հոգևորականներ։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն անկախության թեմայից զատ, այլ  բանից չցանկացավ խոսել. «Այսօր ի՞նչ օր է, եկեք բոլորս մեր զգացումները կենտրոնացնենք անկախության վրա ու ամրացնենք մեր հայրենիքի անկախությունը,- ասաց Վեհափառն ու շարունակեց,-անկախությունը սրբազան արժեք է, յուրաքանչյուր հայի ձգտումն ու պարտավորությունն է։ Մենք ահավասիկ ունեցանք ազատ, անկախ Հայաստան, այնպես անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի ամրապնդվի»։ Արամ Առաջինը չի ցանկանում մեկնաբանել՝ ինչո՞ւ որոշեց «Հայաստան-Սփյուռք» համաժողովին քննադատել իշխանությանը և ինչպես կմեկնաբանի իր իսկ խոսքերը. «Աստված պահե ձեր բոլորը, Գարեգին Վեհափառը կրնա պատասխանել»։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ըմբռնումով է մոտենում իր հոգևոր եղբոր կողմից հնչեցված խոսքերին։ Արտագաղթի դեմն առնելու համար ուժերը պետք է մեկտեղեն Սփյուռքը և Հայաստանը։ Կաթողիկոսը չգիտի՝ արդյո՞ք երկրի քաղաքական ղեկավարությունն է մեղավոր արտագաղթի պատճառը, փոխարենն ասում է, թե որտեղից է գալիս արտագաղթը. «Մենք պատերազմող երկիր ենք, բնականաբար՝ ընտանիքներ, հայորդիներ կան, որոնք ցանկանում են այդ վտանգից զերծ մնալ։  Երկիրը տնտեսական շրջափակման մեջ է, և այս տնտեսական վիճակը նույնպես ներազդում է մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի կերտման վրա»։ Գարեգին Բ-ն հորդորում է անարդարությունների ու ձախողումների պատճառով չլքել հայրենիքը. «Ձախողումների ու անարդարության պատճառով մենք չենք կարող լքել մեր հայրենիքը։ Մենք փոխանակ անընդհատ անիծենք խավարը, մոմ վառենք, լուսավորենք մեր կյանքը»։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձագանքում է քննադատություններին, որ Հայաստանում անընդհատ եկեղեցիներ են կառուցվում, փոխանակ այդ գումարներն ուղղվեն ռազմական, տնտեսական հզորացմանը. «Եկեղեցին կառուցում է և դպրոց, եկեղեցին կառուցում է և կրթական հաստատություններ, չի կարելի այդպես մերկապարանոց հայտարարություններ անել և  մեղադրանքներ հնչեցնել, որ եկեղեցի են կառուցում»։ Մանրամասները՝ տեսանյութում