Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժ Մեքսիկայում. 30 երեխա համարվում է անհետ կորած. թարմացված

Հասարակություն
97872964_8e3b3d9e-0655-459d-a690-bacffa288718

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 22:14-ին (Գրինվիչի ժամանակով` 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 18.580 և արևմտյան երկայնության 98.400 աշխարհագրական կոորդինատներով (Մեքսիկա, Պուեբլա դե Սարագոսա քաղաքից 53 կմ հարավ-արևմուտք), օջախի 51 կմ խորությամբ և 7.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Ըստ «The Guardian»-ի՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 220-ի, որոնցից 20-ը դպրոցականներ են: Ըստ CNN-ի՝ զոհերի թիվը 240 է։ Ավելի ուշ, թվերը ճշգրտելուց հետո նշվում է 216 զոհի մասին։ Սա 2 շաբաթվա ընթացքում 2-րդ հզոր երկրաշարժն էր։ Մոտ 1 շաբաթ առաջ երկրի հարավում գրանցված երկրաշարժից զոհվել էր 90 մարդ։  Երկրի նախագահ Էնրիկե Փենյա Նիեթոն հայտարարել է, որ 22 դի են գտել մի դպրոցի փլատակների տակից, իսկ 30 երեխա համարվում է անհետ կորած։ Ըստ CNN-ի՝ ամբողջ գիշեր մարդիկ ձեռքերով փորել են, հեռացրել քարերը՝ հույս ունենալով, որ կարող են փրկել մարդկանց։ Այս նույն օրը 1985թ-ին Մեքսիկայում ավերիչ երկրաշարժ է եղել, որի արդյունքում  շուրջ 10 000 մարդ է զոհվել: CNN-ը նշում է, որ ամեն տարի այս օրը վարժանքներ են երկրում կազմակերպվում ու մարդկանց նախապատրաստում են աղետների: Եվ երբ իսկապես երկրաշարժ է եղել, ոմանք սկզբում մտածել են, թե այդ վարժանքների ձայներն են: Երկրաշարժից 2 ժամ առաջ ռադիոյով, հեռուստատեսությամբ, հեռախոսներով եւ բարձրախոսներով ահազանգ են հնչեցրել ու մարդիկ դուրս են եկել տնից, գրասենյակներից եւ խանութներից ու գնացել են՝ շատերը նախապես մատնանշված անվտանգ տարածքներ: 2 ժամ անց իսկական քաոսն է սկսվել: