A
A
Ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը
Հարգելի համաքաղաքացիներ, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվող «Երևանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացմամբ պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին` ժ. 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան