Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Ջրառատ գյուղում. այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ

Կարևոր լուրեր Պաշտոնական
index2

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:01-ին ահազանգ է ստավել, որ Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը գտնվում է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղից մոտ 6 կմ հեռու՝ Շիրակի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 17:06-ին: Այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ: Դեպքի վայրում հրդեհշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Ջրառատ գյուղից 15 հոգի: