«Ունենք միայն տոնածառի պուճուր խաղալիքներ» (տեսանյութ)
Այսօր խորհրդարանում քննարկվում էր «ՀՀ կառավարության եւ Բրազիլիայի կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը» վավերացնելու մասին հարցը: Երբ հարակից զեկուցող, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանը նշեց, որ մեկ դեմ ձայնով հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, եւ դեմ է եղել ինքը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Կարծում եմ՝ ժողովրդավարության դասական օրինակ է, որ հանձնաժողովը մեկ դեմ ձայնով տվել է դրական եզրակացություն, բայց տվել է հնարավորություն, որ այդ դեմ քվեարկողը լինի նախագծի հարակից զեկուցողը: Հենց այստեղ Նիկոլ Փաշինյանը հիշեց մեր երկրում ժողովրդավարության մասին։ Տոնածառի փոքր խաղալիքներ ունենք, բայց մեծ հաշվով Հայաստանում կա՞ ժողովրդավարություն, թե չէ՝ ցույց են տալիս մեր ընտրությունները. «Ժողովրդավարությունը իշխանության փոփոխությունների հնարավորությունն է՝ առանց բռնությունների, իսկ Հայաստանում բոլոր ընտրություններում հաղթել են գործող իշխանությունները»,- հիշեցրեց պատգամավորը։