A
A
Լեւոն Արոնյանը հաղթեց թայ-բրեյքի 5-րդ պարտիայում (տեսանյութ)
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Թբիլիսիում ընթացող շախմատի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի թայ-բրեյքի 5-րդ պարտիայում հաղթեց Մաքսիմ Մատլակովին եւ լուրջ հայտ ներկայացրեց հաջորդ փուլ մտնելու համար: Այժմ մեր շախմատիստին հարկավոր է ընդամենը ոչ-ոքի ավարտել պատասխան պարտիայում, որում սպիտակներով հանդես է գալու ռուսաստանցի գրոսմայստերը: