A
A
Լեւոն Արոնյանը առաջին պարտիայում հաղթեց Մաքսիմ Մատլակովին
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանի առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովի նկատմամբ: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող մեր շախմատիստը հանգիստ սկսեց պարտիան, սակայն հետո աստիճանաբար ուժեղացրեց ճնշումը սեւերի թագավորական թեւի վրա: Արդյունքում, Լեւոն Արոնյանը զինվոր շահեց եւ նյութական առավելություն ստացավ: Խաղը հավասարեցնելու համար սեւերի գործադրած բոլոր ջանքերն ապարդյուն անցան եւ 40-րդ քայլին նրանք անձնատուր եղան: Վաղը կայանալիք երկրորդ դասական պարտիայում Լեւոն Արոնյանը կխաղա սև խաղաքարերով: