Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» սեփական դաշտում պարտվեց «Բանանցին»

Սպորտ
a1ararat

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր տեղի ունեցավ 5-րդ տուրի երկրորդ հանդիպումը: Երեւանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Բանացին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով: Խաղի հաշիվը 31-րդ րոպեին 11մ հարվածով բացեց արարատցի Անդրանիկ Քոչարյանը: Երկրորդ խաղակեսի սկզբին Ռումյան Հովսեփյանը հեռահար հարվածով վերականգնեց հավասարակշռությունը, իսկ 67-րդ րոպեին Վահագն Այվազյանը օգտվելով «Արարատի» պաշտպանների սխալից՝ գնդակը երկրորդ անգամ ուղարկեց տանտերերի դարպասը: Խաղի ավարտից հետո ընդհարում տեղի ունեցավ երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ, որի արդյունքում կարմիր քարտի արժանացավ «Արարատի» ֆուտբոլիստ Արամ Քոչարյանը: Այս հաղթանակից հետո «Բանանցը» վաստակեց 6 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Արարատը» 4 միավորով այժմ զբաղեցնում է նախավերջին 5-րդ տեղը: