Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում «ԶԻԼ»-ը բախվել է «ՎԱԶ-2106»-ին. կա 1 զոհ

Կարևոր լուրեր Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

 

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով ետ է վերադարձվել): Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ» մակնիշի 34 QT 762 (վարորդ՝ 1972 թ. ծնված Ե. Ե.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 35 LG 199 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել, մոտ 60 տարեկան տղամարդ) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: