A
A
Լեւոն Արոնյանը պայքարից դուրս բերեց Հու Յիֆանին
Հայաստանի ուժեղագույ շախմատիստ Լեւոն Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի թայ-բրեյքում հաղթեց կանանց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Հու Յիֆանին եւ մտավ հաջորդ փուլ: Արագ շախմատի առաջին երկու պարտիաներում կողմերը խաղաղ դաշն կնքեցին, իսկ մյուս երկուսն ավարտվեցին մեր շախմատիստի առավելությամբ: Այդպիսով, Լեւոն Արոնյանը հաղթեց 4:2 ընդհանուր հաշվով: Հաջորդ, 1/16 եզրափակիչում, մեր շախմատիստը կհանդիպի Մաքսիմ Մատլակով – Դմիտրի Անդրեյկին զույգի հաղթողի հետ: