Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրում ենք Սերժ Սարգսյանին դավաճանության մեջ և հաղորդում ենք տալու. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zaruhi-postanjyan

Սերժ Սարգսյանը չպետք է դառնա վարչապետ, նրա տեղը քրեակատարողական հիմնարկն է. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով 2018 թվականին սպասվող փոփոխություններին: «Սերժ Սարգսյանը եւ նրա թիմակիցները 25 տարի ձախողել են ամեն ինչ, քրեական հանցագործներ են, այսօր 1,5 միլիոն արտագաղթը ներելի չէ, 8 միլիոն դոլար արտաքին պարտք կուտակելը քրեորեն պատժելի է, որը եղել է դիտավորյալ: Մենք մեղադրում ենք Սերժ Սարգսյանին դավաճանության մեջ: Քառօրյա պատերազմի մեջ առաջին մեղավորը հենց ինքն է, մենք այս փաստերով հանցագործության մասին հաղորդում ենք շուտով տալու: Դա փաստաթղթով չի լինելու, հեռարձակվելու է ուղիղ եթերով»,- ասել է Զարուհի Փոստանջյանը: Ավելին՝ տեսանյութով