Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի չէ, թե որ երկիր է տեղափոխվել Թուրքիայի քաղաքացին

Քաղաքականություն
sakunc

17.00   Առնվազն 8 օր ՀՀ-ում գտնված Թուրքիայի քաղաքացի, ընդդիմադիր գործիչ, Ռոբին Սալմին այսօր առավոտյան ինքնաթիռով լքել է ՀՀ սահմանները: Ռոբինը ազատազրկված է եղել իր քաղաքական հայացքների համար, և նոր էր ազատվել բանտից: Որ երկիր է տեղափոխվել, առայժմ հայտնի չէ, կարևորը ոչ Թուրքիա, ոչ էլ Վրաստան: Իսկ թե ինչ հանգամանքներում, ինչու, առաջարկվել է նրան քաղաքական ապաստարան, թե ոչ, որ մարմիններն ինչպես են իրենց դրսևորել, կանդրադառնանք հետո:

 
...............................
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս գիշեր ֆեյսբուքում հայտարարություն է տարածել ոստիկանության համար. «Հիմա Ձեր հսկողության տակ է գտնվում Թուրքիայի քաղաքացի, ծագումով ալևի Ռոբին Սալմին, որը Թուրքիայից փախել է Վրաստան, և այնտեղից եկել Հայաստան։ Մոտ յոթ օր գտնվել է Ազգային անվտանգության մարմինների հսկողության ներքո, ներկայումս  գտնվում է Զվարթնոց օդանավակայանի տրանզիտ գոտում՝ ոստիկանության հսկողության ներքո։ Խոսում է թուրքերեն և անգլերեն լեզուներով։ Ռոբին Սալմին քաղաքական ակտիվիստ է և Թուրքիայից փախել է քաղաքական հետապնդումների պատճառով։ Եթե նրան վերադարձնեք Թուրքիա, ապա շատ մեծ վտանգների կարող է ենթարկվել՝ ազատազրկում, բռնություններ և այլն․․
ՀՀ Սահմանադրությամբ այլ երկրներում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձինք ունեն քաղաքական ապաստանի իրավունք և Ռոբին Սալմիին պետք է տրվի նման ապաստան։ Խնդրի մասին իրազեկել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։ Ահազանգել եմ ԱԱԾ և նրա սահմանապահ ծառայության հերթապահ մասեր»։ Մեկ այլ գրառմամբ Արթուր Սաքունցը դիմում է ՀՀ իշխանություններին և իրավապահ մարմիններին. «Ռոբին Սալմին քաղաքական ընդդիմության ներկայացուցիչ է, և միայն այս տարի է ազատվել բանտից և նրա վերադարձնելը Թուրքիա կվտանգի նաև նրա կյանքը․․ Այսինքն Ռոբին Սալմիի հանձնումը կամ վերադարձումը Թուրքիա կհանդիսանա մարդու իրավունքների լրջագույն խախտում․․․»։