Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական հաջողված ստարտափեր.օնլայն գնումներ կատարողների թիվն աճել է 20%-ով

Հասարակություն
Region-Capture-1

Վերջերս IRC-ը (International Research Center) կատարել էր ուսումնասիրություն, ըստ որի՝ Հայաստանում օնլայն գնումներ կատարողների թիվն աճել է 20%-ով։ Սա, իհարկե, մեծ ցուցանիշ է և կապված է այն հանգամանքի հետ, որ արդեն 2 տարի է ՀՀ-ում գործում են կազմակերպություններ, որոնց միջոցով հնարավոր է օնլայն գնումներ կատարել արտասահմանի օնլայն խանութներից և առաքել Հայաստան:

Ընկերությունները կարճ ժամանակում մեծ տարածում գտան հայ հաճախորդների շրջանում։ Արդյունքում` 2016թ-ից հայաստանյան շուկայի առաջատար է Գլոբբինգ ընկերությունը, որը գրանցել է ռեկորդային ցուցանիշներ՝ զբաղեցնելով ոլորտի 71%-ը։

Օնլայն գնումների մշակույթը շատ արագ տարածվեց Հայաստանում, և դրա պատճառներն այն է որ օնլայն գնումներ կատարելը ոչ միայն մի քանի անգամ մատչելի է, այլև հնարավարություն է տալիս օգտվել միջազգային օնլայն խանութների լավագույն ապրանքանիշերից և զեղչերից։