Հրանուշ Հակոբյանը՝ Իտալիա, Արծվիկ Մինասյանը՝ Շվեյցարիա. ով ում հաշվին է մեկնում
ՀՀ վարչապետի սեպտեմբերի 6-ի համապատասխան որոշումներով՝ մի շարք պաշտոնյաներ կգործուղվեն տարբեր երկրներ։ Այսպես՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանին 2017 թվականի սեպտեմբերի 10-12-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Սալոնիկ)՝ «ԵԱՏՄ-Հունաստան» գործարար համաժողովին մասնակցելու համար: Գործուղումը՝ ՀՀ պետբյուջեի հաշվին։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանին 2017 թվականի սեպտեմբերի 24-28-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Բուսան)՝ Հեռահաղորդակցության միջազգային միության «Թելեքոմ Վորլդ-2017» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար: Գործուղումը՝ ՀՀ պետբյուջեի հաշվին։ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին 2017 թվականի սեպտեմբերի 14-16-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Համբուրգ)` «Լյուֆթհանզա» ավիաընկերության տնօրինության հետ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար: Գործուղումը՝ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին։ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին 2017 թվականի սեպտեմբերի 7-9-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա) hարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստին մասնակցելու համար: Գործուղումը՝ մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին։ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին 2017 թվականի սեպտեմբերի 27-29-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի կողմերի առաջին կոնֆերանսի բարձրաստիճան նախարարական հանդիպմանը մասնակցելու համար: Արծվիկ Մինասյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին 2017 թվականի սեպտեմբերի 9-10-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ)` Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան Միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Գործուղումը՝ նախարարության համապատասխան ծրագրերի հաշվին։