Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմրցեն տարեցները

Հասարակություն
sport

2017 թվականի սեպտեմբերի 7-10-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում         ՀՀ սպորտի ևերիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է «Տարեցների հանրապետական խաղեր» մարզական միջոցառումը:  Մրցմանը կմասնակցեն ՀՀ մարզերից, ԼՂՀ-ից և Երևանից 221 մասնակից: Մասնակիցները մրցելու են շախմատ, շաշկի, նարդի և դարթս մրցաձևերում:  Անհատական հաշվարկով հաղթողներին ու մրցանակակիրներին կհանձնվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրեր և դրամական պարգևներ, իսկ թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կարժանանան գավաթների և շնորհակալագրերի: Միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը կկայանա 2017 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը11.00-ին:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն