Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղարաբաղյան կլանը ստացել է Արցախը կողոպտելու թույլտվություն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ashot-1

26 տարի առաջ, երբ 1991թ սեպտեմբերի 2-ին, Արցախը հչակում էր իր անկախությունը, ավելի անկախ էր, քան այսօր. «Ցավոք սրտի, Արցախի մի հատվածը, որ ուրացել է իր էությանը, որին մենք անվանում ենք ղարաբաղյան կլան, այն մարդիկ են, որ մոռացել են, թե իրենք ով են, նրանք այսօր պրովայդերներն են, որ համաշխարային քսակի փիլիսոփայությունը ներմուծում են Արցախ: Հենց այդ կլանից ազատվենք, անկախությունն ամբողջությամբ ձեռք կբերվի»,- ասում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը Հռչակված անկախությունը հաստատվեց մի քանի ամիս անց՝ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, սակայն այն այդպես էլ ոչ մի պետություն պաշտոնապես չընդունեց: Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ այս ամենը արդյունք է միջազգային խոշոր խաղացողների կամայականությունների. «Նրանք մեզ թելադրում են, մենք պետք է չենթարկվենք, Արցախը կարող է դա անել, եթե անկախ լինի, չպիտի ենթարկվի ղարաբաղյան կլանին, քանի որ այդ կլանը ստացել է Արցախը կողոպտելու թույլտվություն եւ ի հաշիվ դրա պետք է կատարի նրանց հրահանգները»: Գրեթե 3 տասնամյակ Արցախը անընդմեջ ռազմական գոտի է, եթե նախինում բառի բուն իմաստով, ապա վերջին տարիներին նաեւ փոխաբերական. «Կյանքի ամբողջականության մեջ էլ անընդհատ ռազմաճակատ է, որովհետեւ եթե քեզնից տանում են քո արժեքները , բայց դու ֆիզիկապես ողջ ես, ինչ կապ ունի, դու կաս, թե չկաս, դու արդեն դու չես»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից ներկայացված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի 6 հիմնական կետերին հայկական կողմի արձագանքը զայրացրել է Աշոտ Մանուչարյանին. «3 կետով զիջում կա այդ հայտարարության մեջ, ոչ մի քաղաքական, պետական գործիչ չասեց դրա մասին, բայց ոչ մեկն այնտեղ անգրագետ չ է , պարզապես նրանք հասկացել են, որ դա վտագավոր է, քանի որ ավագ քեռիները, որ գրում են էդ փաստաթղթերը, կարող են իրանց ականջները քաշել»: Աշոտ Մաուչարյանը լուրջ չի վերաբերվում նաեւ Արցախում խաղաղապահ զորքերի տեղակայման մասին քննարկումներին՝ դա այս պահին ամենեւին չի բխում գերտերությունների շահերից: