Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ քաղաքացիների համար մուտքը Ճապոնիա կդյուրացվի (տեսանյութ)

Քաղաքականություն
1281bc0bedf98856c8e2fc763dfba4d9

Ճապոնիայի քաղաքացիները կազատվեն Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից։ Այսօր կառավարությունը ընդունեց համապատասխան նախագիծ։ Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի 1 տարվա ընթացքում այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ճապոնիան արդեն վեցերորդ պետությունն է, որի քաղաքացիներն ազատվում են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից: «Տրամադրված ենք առաջ գնալ այդ հարցում՝ նպատակ ունենալով այդ գործընթացը դարձնել նաև երկկողմանի: Ճապոնական կողմը սեպտեմբերից ՀՀ քաղաքացիների համար դյուրացնելու է մուտքի արտոնագրի տրամադրումը, նույնը անում ենք մյուս երկրների հետ»,-ասաց նախարարը։