Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերից մեկի պաշտպանը հեռացվեց դահլիճից, մյուսն ստացավ նախազգուշացում

Քաղաքականություն
dat-4

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Գևորգ Իրիցյանի պաշտպան Նինա Կարապետյանցից պահանջում է լքել նիստերի դահլիճը։ Գործով մասնակից մյուս պաշտպանները դատարանի այս պահանջը անօրինական են համարում։ Դատավորը պնդում է, թե Գևորգ Իրիցյանը նախորդ նիստում հայտարարել է, որ առանց իր ներկայության իր պաշտպանը պետք է ներկա չլինի։ Նինա Կարապետյանցը հեռացվեց: Արտուշ Գաբրիելյանը դժգոհությունն արտահայտող պաշտպաններին արգելեց այլևս խոսել։ Տեղից դատավորի գործողությունները դատապարտող Ինեսսա Պետրոսյանը ստացավ դատական սանկցիա՝ նախազգուշացում։ Դատական նիստին ներկա չէ Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը։ Նա հիվանդ է և գտնվում է հիվանդանոցում։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պնդեց՝ Շուշանյանը երեք նիստ է՝ բացակայում է, և որոշում կայացրեց հանրային պաշտպան ներգրավել՝ Լիանա Գասպարյանին։

Վերջինս պնդեց՝ ինքն առանց Կյուրեղյանի համաձայնության չի կարող ներգրավվել գործում։ Կյուրեղյանին դահլիճ բերելու որոշում կայացվեց։

Նիստն այս պահին դադարեցվել է։