Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան հաղթանակի կամրջից ընկել է ձորը. կա մեկ զոհ, 2 ծանր վիրավոր

Կարևոր լուրեր Հասարակություն
364890e78fb7e0003aedc8cc464ea046

Օգոստոսի 30-ին, ժամը 04:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Touareg» մակնիշի 33 SZ 733 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կամրջի ճաղավանդակներին և գլորվել ձորը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Զ.-ին և Ն. Կ.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Մյուս ուղևորը (ինքնությունը պարզել չի հաջողվել) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: