A
A
Ուսուցչի հեղինակությունը կբարձրանա խնդիրների լուծումից հետո. նախարար (տեսանյութ)
Դպրոցները պետք է մշտապես լինեն կապի մեջ եւ ապահովեն փորձի փոխանակում: Սա ԿԳ նախարարի հորդորն է դպրոցների տնօրեններին: Ըստ նրա՝ հենց այդպես է հնարավոր արդյունավետ բարեփոխումներ ապահովել համակարգում: Այսօր «Դպրոց կենտրոնների» միության անդամների հետ հանդիպման ժամանակ նախարարը վստահեցրեց, որ տնօրենների բարձրացրած ոչ մի խնդիր անտեսված չի մնա: Լեւոն Մկրտչյանը կարեւորեց նման հանդիպումները մանկավարժների հետ, քանի որ ըստ նրա, սա մի հարթակ է, որտեղ կարող են բաց քննարկումներ լինել կրթական բոլոր խնդիրների վերաբերյալ: Իսկ կրթության որակը, ուսուցչի եւ դպրոցի հեղինակությունը կբարձրանա միայն այդ խնդիրների լուծումից հետո: