Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ մարզիկները նվաճեցին 6-րդ մեդալը

Սպորտ
ushu

Հայ մարզիկները Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») նվաճեցին վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե: Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ ուշուիստ Անդրանիկ Թևոսյանը(70 կգ) սանդա ուշու մրցաձևի կիսաեզրափակչում զիջելով Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհին՝ դարձել է խաղերի բրոնզե մեդալակիր։ Այսպիսով, մեր մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները «Ունիվերսիադա-2017»-ում: Մեր մարզիկները հանդես են եկել յոթ մարզաձևում՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն