ԿԳՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Գյումրիում էր ՀՀ ԿԳՆ Լեւոն Մկրչյանը: Եկել էր, որ մեկ անգամ եւս փաստեր, թե դպրոցների կառավարման խորհուրդները խանգարում են կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը:
Ըստ նախարարի, կրթական բարեփոխումները քայլ առ քայլ դառնում են իրականություն, սակայն դպրոցի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ ձեւական կառույցներ: Դրանք հանրակրթական դպրոցի առօրյայում ինչ որ դեր կատարում են միայն դպրոցի տնօրենի ընտրության ժամանակ: Լեւոն Մկրտչյանը չի բացառում, որ այսօր դպրոցները վերածվել են տարբեր կուսակցությունների ներկայացուցչական մարմնի:
Ըստ կուսակցական պատկանելության էլ այստեղ լուծվում են աշխատանքային հարցերը:
Ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանն եւս անդրադարձ եղավ: Նախարարը գտնում է, որ աշխատավարձի 27 տոկոս բարձրացումը իրատեսական կլինի, եթե դպրոցի տնօրենները դադարեն մասնատել դրույքները:
Արմենուհի Մինասյան