Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելավայրի մոտ ծուխն սկսել է ակտիվանալ

Պաշտոնական
21106606_1829428763972478_6178939224604796484_n

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի  N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված  հսկողության տակ, ձեռնարկվում  են կանխարգելիչ  միջոցառումներ: Օգոստոսի 26-ին ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցներին և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներին հաջողվել է չեզոքացնել և հանգցնել մոտ 50 ծխացող և բռնկված հրդեհի օջախ: Աշխատանքներն ընդմիջվել են գիշերվա ուշ ժամին: Հետմարման աշխատանքները շարունակվում են: Օգոստոսի 28 -ի  ժամը 11-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի  «Խուստուփ»  արգելավայրից դեպի «Ձագեձոր»-ի  հատված`  ծուխը սկսել է ակտիվանալ։ Համալիրի  աշխատակիցները  և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներն  այս պահին տվյալ տարածքում են և իրականացնում  են  հրդեհաշիջման  աշխատանքներ: