Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գինեգործների համար խաղողօրհնեքը առանձնահատուկ տոն է

Հասարակություն
gini2

Բոստոնաբնակ Ժորժ Բեշիրյանի ամառային արձակուրդները գրեթե միշտ զուգադիպում են խաղողօրհնեքի տոնի հետ: 21 տարի անընդմեջ կնոջ հետ այցելում է Հայաստան ու ներկա գտնվում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին։ Համոզված է՝ եկեղեցական տոները մեծ դեր են խաղում ազգային դիմապատկերի պահպանման գործում: «Խաղողօրհնեքը մեր լավագույն տոներից է. օրհնում ենք բերքը, գնահատում ունեցածը ու դրա համար փառք ենք տալիս Տիրոջը: Ունեցածի համար շնորհակալություն հայտնելու տոներ կան տարբեր երկրներում, սակայն մեր տոնը յուրահատուկ է: Այն նաև մեր ազգային նկարագրի մի մասնիկն է»,-ասում է նա: Կատակում է՝ օրհնված խաղող համտեսելուց բացի լավ առիթ է՝ մի քանի բաժակ գինի խմելու համար, ուստի այս տարի խաղօրհնեքը տոնում էր  այգիներում։  «ԱրմԱս» Գինեգործական ընկերությունը հոգեւորականի էր հրավիրել՝ հենց այգում խաղողի օրհնություն կատարելու համար։ Ըստ ընկերության գործադիր տնօրեն Վիկտորյա Ասլանյանի՝ մինչև խաղողօրհնեքի օրը բերքահավաք չեն անում: ginegorts Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը կարևորում է, որ խաղողի բերրիություն և առատություն խորհրդանշող տոնը նաև գինեգործական ընկերություններն են կազմակերպում ու նշում իրենց այգիներում: «Այս ընկերությունների արտադրանքը կախված է խաղողի առատ հումքից: Ուստի հաճելի իրադարձություն է, երբ խաղողօրհնեքը հենց գինու գործարանում կամ այգիներում է լինում: Մարդիկ օրհնված խաղողից բացի նաև գինի են համտեսում, լրացուցիչ առիթ են ունենում գործարաններ այցելելու: Այս ամենը նպաստում է գինի խմելու մշակույթը վերականգնելուն, գինեգործության վերածննդին, ինչպես նաև գինու տուրիզմի զարգացման նոր հեռանկարներ է ստեղծում»: gini